Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը նշանակվելուց ի վեր դեռ ոտք չի դրել Արցախ: Նա շարունակում է ապրել Երեւանում եւ աշխատավարձ ստանալ արցախցի հարկատուների հաշվին:
Շատերը կարող են կարծել, թե նա, Երեւանում գտնվելով, Արցախի արտաքին կապերով է զբաղվում, բայց կսխալվեն: Սերգեյ Ղազարյանը անգամ Հայաստանի ԱԳ նախարարի հետ չի կարողանում աշխատել կամ այնպես անել, որ իրեն բանատեղ դնեն, էլ ուր մնաց այլ երկրների ներկայացուցիչների հետ կարողանա աշխատել: Նկատենք նաեւ, որ նա հրաժարվել է Ստեփանակերտ գնալ նույնիսկ այն պարագայում, երբ Երեւնում գտնվող Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձել են Արցախ:
ԱԳ նախարարի Ստեփանակերտ չգնալը մարդիկ ընկալում են որպես դասալքություն:



