Արցախ մուտք գործելու նոր կարգ է գործում

Արցախի Հանրապետություն մուտք գործելու կարգը․

 ՀՀ քաղաքացիները Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենան անձը հաստատող փաստաթուղթ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ

Օտարերկյա քաղաքացիները Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենան արտասահմանյան անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ

Արցախի հանրապետության մուտքի արտոնագիր Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է

 Այցից առնվազն 7 օր առաջ armconsul@mfa.nkr.am կամ visa@mfa.nkr.am էլ.հասցեներին ուղարկել անձը հաստատող փաստաթուղթ, լրացված վիզային հրացաթերթիկ, 3X4 չափի լուսանկար

Արցախ մուտքի արտոնագրի տրամադրման կամ մերժման մասին դիմումատուն տեղեկացվում է Արցախ մուտք գործելու իր նախանշած օրը:

Մուտքի արտոնագիր ստանալու դեպքում օտարերկրյա քաղաքացին Արցախ կարող է մուտք գործել միայն իր նախանշած օրը։