Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրո...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին

հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակը և զարգացումները», — ասվում է հայտարարության մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։