Արարատում «Nissan»-ը կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցալանջ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: 
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: