Արարատում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել...

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենայով Ռանչպար գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարեկները պարզել են, որ 23-ամյա Սանասար Խաչատրյանն է եղել, ով վթարից հետո գնացել է տուն և նրա բնակավայր մեկնած Մասիսի շտապօգնության բժիշկները նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել: 

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաղթթեր են ձևակերպվում, որոնց հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: 

Ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Լուսինե Հ.-ին: