
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Iveco» մակնիշի ցեմենտատար կցորդիչով բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարահի Վեդիի խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի պայթելու հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը, անցել բաժանարար գոտով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և կողաշրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով երթևեկությունը դեպի Երասխ փակ է: