Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ «KamAZ»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և այդ մասին տեղեկանալով՝ ժամանել է նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «KamAZ»-ի դիզվառելիքի արտահոսքը:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: