
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Դիմիտրով գյուղի վարչական տարածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Մարիետա Կ.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Մ.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Honda»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին:
Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: