Արարատում բախվել են «Mazda 6»-ը ու «Nissan»-ը

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Արայիկ Մ․-ի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: