
Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:40-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: