Արարատի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու...

Այսօր սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ի.-ի վարած «Ford Transit» ու Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով էլ «Kia»-ն բախվել է գազատար խողովակին։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։