Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նոր...

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 

Այս մասին նշված է  ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-նշել է Արարատ Միրզոյանը՝ միևնույն ժամանակ, տարիների կառուցողական համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային։