Առաջին ալիքն ընտրությունների քաղաքական գովազդ...
Հանրային հեռուստաընկերությունը միացել է «Հայ մանուկ» բարեգործական ծրագրին: Առաջին ալիքը նաև դարձել է ծրագրի ինֆորմացիոն գործընկերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: 
««Հայ մանուկ» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին: Այժմ շուրջ 2500 ընտանիք հերթագրված է այս ծրագրին: Նվիրաբերելով քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը՝ մենք էլ ենք միանում նախաձեռնության նվիրատուների ցանկին: Մեր ուժը մեր միասնության մեջ է»,- գրել է Մովսիսյանը: