Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-...

Կառավարությունը որոշել է սահմանափակել ամանորյա և սուրբծննդյան հանգստյան օրերի թիվը։ Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը դարձնել աշխատանքային օրեր։

Կառավարության այսօրվա նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը. «Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, ՀՀ տնտեսական կյանքից, ըստ էության, ջնջում են տասը օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում, այսօրվա Հայաստանի ապագայով հետաքրքրված ու դրա համար պատասխանատու յուրաքանչյուր անձ չի կարող թույլ տալ նման շռայլություն»։

Նրա խոսքով՝ այս օրենքի ընդունման դեպքում ՀՀ տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց խուճապի չմատնվել նախագծից: