
Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում Արմավիր-Արտենի ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, կոտրել այն, այնուհետև բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: