
Այսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 40 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:
Մինչ դեպքի վայր կժամաներ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ 63-ամյա Մխիթար Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից պարզվում է: