Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազ...

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գուրգեն Ե.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։