Արագածոտն գյուղում գործող «Ագրո-Պրո» ՓԲԸ-ին պ...

Երեկ՝ հուլիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտն գյուղում գործող պահեստային տարածքում տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Հայկ Բադալյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների աշխատանքներ կատարելիս բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԵՏԱԼՍՏՐՈՅ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունում՝ որպես բանվոր-շինարար, զոդող և աշխատանքներ էր իրականացնում «Ագրո-Պրո» ՓԲԸ-ի «Ինտենսիվ այգիներ» տեսակավաորման արտադրամասի տանիքի վրա: