Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը քիչ առաջ լքեց կառավարության նիստը, այն դեռ չէր ավարտվել։ Նիստի ընթացքում վարչապետի Արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը ներս մտավ, վարչապետի պաշտոնակատարին և ԱԳ նախարարի պաշտոնակատարին ինչ-որ բան ասաց, որից հետո Արա Այվազյանը դուրս եկավ։
Կառավարության միջանցքում լրագրողների հարցերին Այվազյանը չպատասխանեց, ասաց՝ հանդիպման է։



