Հանրային գործիչ Էլիզա Առաքելյանը գրում է․ ««Զարկերակ» օրարերթը գրում է, որ Արմեն Աշոտյանի հուշումով՝ Բորիս Մուրազին ենթադրաբար զբաղվել է օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրությամբ (այս նույն մեղադրանքը կարելի է ներկայացնել գյուղական համայնքների գերակշիռ մասին, զավեշտ է և անհեթեթություն):
Նախ ասեմ, որ անսպասելի չէր Բորիս Մուրազիին թիրախավորելը, հատկապես հիմա, երբ նա բարձրաձայնում և փաստարկված վերլուծում է ՀՀ-ում գեներացված սուտն ու կեղծիքը՝ սկսած նախորդ իշխանության շրջանից, երբ քաղաքական շանտաժն ու քաղաքական առևտուրը առաջին պլան էին բերվել, որ անթաքույց արվում էր ՍՍ-ի գրպանային ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ձեռքով, ինչը «Հայկական ժամանակ» թերթը ֆինանսավորող և պետական կառույցներում իրացնող նախագահական փեսան՝ Միքայել Մինասյանը, անձամբ է խոստովանել:
Բորիս Մուրազին, ով աչքի է ընկնում իր լրագրողական գրագիտությամբ և անաչառությամբ, վստահաբար, խոչընդոտ է հանդիսանում շատերի համար, քանի որ ի տարբերություն այլ լրատվական հարթակների, ովքեր անվերապահորեն համաձայնել են մաքրագրել ՍերԺ Սարգսյանի անունն ու նրա իշխանավարման բազմաթիվ կոպիտ սխալները՝ համադրելով կամ հակադրելով դրանք նփ-ի իշխանավարմանը, դրանով իսկ՝ ջրի երեսին պահելով նփ-ին, Բորիսը չի համաձայնել անել դա՝ գիտակցելով մի պարզ փաստ. կեղծիքը կոծկելու և դրա հեղինակներին մաքրագրելու գինը հայկական պետության կորուստն է, ինչպես նաև՝ հանրային հարգանքի և վստահության նվազեցումը սեփական անձի հանդեպ:
Ինչևէ, «Զարկերակ» օրարերթին առաջարկում եմ ավելի լուրջ ապօրինությունների հետքերով գնալ:
Օրինակ, պարզել և բացահայտել, թե ում է պետք մեղադրել հետևյալ փաստի հիման վրա:
Քեշբեք առաջարկների սքրինը, որը կտեղադրեմ, 2016 թ-ից է. ՀՀ-ում ծաղկում էր կուրսայինների, դիպլոմայինների, թեզերի վաճառքը, իսկ ԲՈՒՀ-երում առաջարկում էին դիմում գրել և ազատվել այն դասախոսներին, ովքեր հրաժարվում էին ընդունել գնված աշխատանքները՝ համարելով դա մեծ կեղծիք և հանցագործություն՝ պետական կրթական համակարգի դեմ: Այնքան էր ծաղկում, որ «Կուրսային.ամ» բիզնեսը համագործակցում էր երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ Ամերիա բանկի հետ:
Արդյո՞ք սա չի պատճառը, որ այսօր բազմաթիվ տգետներ, կիսագրագետներ և ապազգային տարրեր դարձել են իշխանություն, պետական ինստիտուտները դարձել են ՓԲԸ-ներ և ՍՊԸ-ներ, լրատվական դաշտը լցվել է ոչ կոմպետենտ և հրահանգներով հանրությանը տեռորի ենթարկող կամակատարներով, իսկ հասարակության շարքերում գերակշռում է նախորդ իշխանավորների ամենասիրած եզրույթներից մեկին համապատասխանող սոցիալական զանգվածը՝ հենց ինքը «ԺԵԽԸ», համատեղությամբ՝ ձայնավաճառության կոնտինգենտը, համատեղությությամբ՝ նփ-ի ընտրազանգվածը:
Թե չէ՝ ապօրինի օղու վաճառք, տակը կպած օղի… նորից ստիպում եք կոգնիտիվ դիսոնանս ապրել, պարոնայք ընդդիմադիր իշխանավորներ և իշխանական ընդդիմադիրներ»: