Ադրբեջանցի փորձագետը մասնակցում է «Օրբելի» կե...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. ունենալ անխոչընդոտ և արագընթաց անցում: Այս մասին լրագրողներին ասել է ադրբեջանցի փորձագետը, ով մասնակցում է Երևանում անցկացվող «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է Բաքուն պնդել, որ խաղաղության համաձայնագրում լինի «անխոչընդոտ» ձևակերպումը:

«Եվ կարևոր է, որ այստեղ շահութաբաժին քաղի Նախիջևանի բնակչությունը, որոնք տուժել են գրեթե 4 տասնամյակ տևած հակամարտության հետևանքով: Նրանք էլ արժանի են տեսնելու երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները»,- նշել է նա:

«Զանգեզուրի միջանցքը» ավելի լայն հասկացություն է, և դա չի վերաբերում TRIPP-ին: Ի տարբերություն Հայաստանի, դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը,  Հայաստանում այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում՝ այլ, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ադրբեջանցի փորձագետը: