Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Նրան Շանհայի Հոնգցյաո միջազգային օդանավակայանում դիմավորել է Շանհայի փոխքաղաքապետ Սիե Տոնգը։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հրավերով Վրաստանի վարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը, որին Վրաստանն այս տարի մասնակցում է որպես պատվավոր հյուր։
Շանհայ այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն հանդիպում կանցկացնի Չինաստանի պետական խորհրդի վարչապետի հետ։
Իրակլի Կոբախիձեին ուղեկցում են մի քանի նախարարներ և այլ պաշտոնյաներ։



