Թումանյանի թանգարանն ու Ծիծեռնակաբերդը մեր աչ...

Մենք այս պահին ունենք կառավարման նոր համակարգին անցած 583 դպրոցներ, դրանցից 234-ում նշանակված են տնօրեններ, 349-ում դեռևս ընթանում է մրցութային գործընթաց։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին քանի դպրոցներում է դպրոցների տնօրենների հաստիքը թափուր

«Այստեղ մենք բնականաբար չենք գնում որակի կոմպրոմիսի ճանապարհով, այլ գնում ենք համապատասխան թեկնածուներ գտնելու ճանապարհով։  Առաջիկայում նաև այս տրամաբանությամբ մյուս թափուր տեղերը կհամալրվեն։

Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորման ցուցանիշին, մենք այս պահին ունենք 6321 ուսուցիչներ, որոնք համակարգով անցել են, դրական արդյունք ունեն և հավելավճար են ստանում՝ դրույքաչափի փոփոխությամբ։

Այս պահին դիմել են նաև 8400-ից ավել ուսուցիչներ նոր փուլին մասնակցության համար։ Նոյեմբերի 8-ին կմեկնարկի կամավոր ատեստավորման հերթական փուլը և տարեվերջին մենք կկարողանանք ունենալ նաև նոր ցուցանիշներ, թե որ տոկոսն է ուսուցիչների ատեստավորված։

Այս պահի դրությամբ, մեր ուսուցիչների շուրջ կեսը կամ արդեն շահառու է, կամ դիմել է, որպեսզի համակարգի մասնակից դառնա»,–ասաց նա։

Հարցին՝ մանկապարտեզի տարիքի երեխաների քանի՞ տոկոսն է ընդգրկված մանկապարտեզներում, նախարարն արձագանքեց. «Այս պահին արդեն 80%-ից ավել է 3-5 տարեկանների ընդգրկվածությունը, կառավարության ծրագրի թիրախը 85% ընդգրկվածությունն է 2026 թվականի դրությամբ, և մենք ավելի քան ապահովելու ենք, դա են ցույց տալիս մեր նաև ընթացիկ հաշվարկները»։