
Հինգ մարդ, ներառյալ երկու երեխա, սպանվել է հրացանով, աղմուկի պատճառով հարեւանների միջեւ ծագած վեճի պատճառով։ Վեճը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի տներից մեկում, տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։
«Մայրաքաղաքում հինգ մարդ, այդ թվում երկու երեխա նույն ընտանիքից, սպանվել են հարեւանի կողմից, որի հետ նրանք վիճել են աղմուկի պատճառով»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։
Ստացված տեղեկության համաձայն՝ վեճը տեղի է ունեցել Սինջան շրջանի Պապատյա փողոցի նույն տանն ապրող հարեւանների միջեւ։
Տան բնակիչների խոսքով՝ պատահարի վայր են եկել ոստիկաններ եւ բժշկական բրիգադներ։
«Նույն ընտանիքի չորս անդամ մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոցում»,- նշել է հեռուստաալիքը։
Կասկածյալը ձերբակալվել է անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։
Ինչպես հայտնի է դարձել, կողմերի միջեւ ժամանակ առ ժամանակ վեճեր են ծագել աղմուկի պատճառով։