Անկարան կոչ է անում Հայաստանին հրաժարվել «ագր...

Անկարան կոչ է անում Հայաստանին «զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»: Այս մասին ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

«Հայաստանը պետք է օգտագործի ընձեռված հնարավորությունը՝ հաստատելու խաղաղություն և կայունություն, որը երկար ժամանակ առաջին անգամ հայտնվեց Հարավային Կովկասում», - հայտարարության մեջ նշել է Թուրքիայի Անվտանգության խորհուրդը:

Այս հայտարարության ֆոնին, պետք է նկատել, որ Թուրքիայի կողմնակալ հայտարարություններն ավելի են ապակայունացնում իրավիճակը տարածաշրջանում։