Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ, «Սաադի» հիմնադրամի ղեկավար Ղոլամալի Հադադ Ադելի հետ։
Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում պարսից լեզվի ուսուցմանը, դեսպանության և հիմնադրամի համատեղ ջանքերով միջոցառումների կազմակերպմանը:



