Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներ...

Նոյեմբերի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է SUMEC Energy չինական խոշոր էներգետիկ հոլդինգի և «Դի Օհմ Էներջի» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում SUMEC Energy ընկերության կողմից ներկայացվեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրենց փորձն ու նորարարական լուծումները, արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման, ինչպես նաև էներգիայի պահեստավորման կայանների և համակարգերի ներդրման իրենց հաջողված նախագծերը։

Կողմերն անդրադարձել են էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին, դրանց դերին վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգահամակարգի հուսալիության բարձրացման գործում։

Քննարկվել են նաև ոլորտի մի շարք նեղ մասնագիտական հարցեր, մասնավորապես՝ էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական առանձնահատկությունների մասով։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել մասնագիտական քննարկումներ