Վլադիկավկազն ու Թբիլիսին կապող Ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ռոսգրանստրոյ» դաշնային պետական հաստատությունը։
«Ուշադրությո՛ւն. այն քաղաքացիները, ովքեր նախատեսում են հատել սահմանը «Վերին Լարս» անցակետով, տեղեկացնում ենք, որ Ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար», — ասվում է հայտարարության մեջ։
Ռազմավիրական ճանապարհը միացնում է Վլադիկավկազն ու Թբիլիսին՝ անցնելով «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Ներկայումս սա միակ ցամաքային ուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, իսկ դրա միջոցով՝ նաև Հայաստանի հետ։



