Մայր օրենքն արտաքին պահանջով փոխելու ռիսկն այ...

Փաստաբան Մերի Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ գործող Սահմանադրությունն ամրագրում է անփոփոխելի հոդվածների սկզբունքը՝ պետության հիմնարար դրույթները քաղաքական ցնցումներից պաշտպանելու համար։

Եվ հենց Սահմանադրության նախաբանն է արտացոլում, թե պետականության ինչ սկզբունքներ և համազգային ինչ նպատակներ է հայ ժողովուրդը դրել իր Մայր օրենքի հիմքում։

Նոր Սահմանադրության նախագծից չի երևում՝ նախաբանը փոխելու ի՞նչ անհրաժեշտություն է եղել Հայաստանի համար։

Ի՞նչ է դրանից շահում հայ ժողովուրդը։

Փոխարենը հստակ է, թե արտաքին ո՛ր պահանջն է բավարարում Անկախության հռչակագրին հղումը հանելը։