ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանի դեմ հերթական հարվածների շարքը՝ 12-րդ գիշերն անընդմեջ: Այս մասին գրված է կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ:
ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական ռազմական թիրախներին, ներառյալ ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերը, ափամերձ դիտարկման կետերը և ՀՕՊ միջոցները։ Հարվածներն ավելի են նվազեցնում Իրանի կարողությունը՝ հարձակվելու քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի վրա։
«Այս ամիս ամերիկյան ուժերը թիրախավորել են իրանական տասնյակ ռազմական օբյեկտներ ցամաքում՝ միաժամանակ վերսկսելով Իրանի ծովային շրջափակումը։ Այսօրվա դրությամբ CENTCOM-ը վերաուղղորդել է ինը առևտրային նավ և շարքից հանել մեկը՝ կանխելու համար նավերի մուտքն իրանական նավահանգիստներ կամ ելքը դրանցից։
Մերձավոր Արևելքում գործում է ԱՄՆ-ի ավելի քան 50,000 զինծառայող, որոնք մնում են խիստ զգոն, կենտրոնացած, մարտունակ և պատրաստ»,- հայտնում են հրամանատարությունից:



