Համաշխարհային հանրության ճնշման ներքո Վաշինգտոնը փոխում է ռազմական կենսաբանական գործունեության կազմակերպումը և հրամանները տեղափոխում քաղաքացիական գերատեսչություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Համաշխարհային հանրության ճնշման ներքո Վաշինգտոնը փոխում է մոտեցումները ռազմական կենսաբանական գործունեության կազմակերպման հարցում՝ հաճախորդի գործառույթները տեղափոխելով զուտ քաղաքացիական բաժիններ՝ Առողջապահության նախարարություն, Էներգետիկայի նախարարություն, Միջազգային զարգացման գործակալություն: Դա թույլ կտա ԱՄՆ վարչակազմին խուսափել միջազգային հարթակներում քննադատություններից և պաշտպանության նախարարությանն ու DITRA-ին վտանգից հանել»,- ասել է Կիրիլովը։