ԱՄՆ վարչակազմը մինչեւ այս տարվա ամռան վերջ կավելացնի 155 միլիմետր տրամաչափով արկերի արտադրության ծավալները՝ ամսական մինչեւ 55 հազար հատ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՊՆ նախարարի գնումների, նյութատեխնիկական ապահովման եւ տեխնոլոգիաների հարցերի գծով օգնական Դուգլաս Բուշը։
«Վերջնանպատակը նախկինի պես ամսական 100 հազարն է մինչեւ հաջորդ տարվա վերջ։ Մենք այդ ճանապարհին ենք»,- նշել է նա Վաշինգտոնի համաժողովում՝ նվիրված մատակարարումների շղթայի հարցերին։ «Մինչեւ ամառվա վերջ կունենանք ավելի քան 55 հազար։ Եվ մենք կշարունակենք ավելացնել»,- ավելացրել է Բուշը՝ խոսելով արկերի արտադրության ծավալների մասին։
Փետրվարին Բուշը հայտնել է, որ ԱՄՆ-ը 2024թ. վերջին ի վիճակի կլինի ամսական արտադրել է 155 միլիմետրանոց 70-80 հազար հրետանային արկ, ինչը թույլ կտա Վաշինգտոնին ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։
2023թ. սեպտեմբերին գնումների եւ նյութատեխնիկական ապահովման գծով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Բիլ Լապլանտը հայտնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը նախատեսում է մինչեւ 2025թ. ավելացնել 155 միլիմետր տրամաչափով հրետանային արկերի արտադրման ամսական ծավալները։



