ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայի և Իրանի մասով գործար...

Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը:

Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում,  ինչի դիմաց Ռուսաստանը պետք է պարտավորվի վերահսկել Իրանի գործողությունները և ազդեցությունը Սիրիայում:  Ո՞վ է այս նախաձեռնության և առաջարկի հեղինակը, չի հստակեցվում:

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թել Ավիվը Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել և այն ուղարկել է Պուտինին ու Թրամփին: