ԱՄՆ-ը և Դանիան քննարկում են Գրենլանդիայում ռա...

ԱՄՆ և Դանիայի դիվանագետները Գրենլանդիայի հարցով անցկացրել են բանակցությունների առնվազն հինգ փուլ, կողմերը կարող են առաջիկա ամիսներին հասնել համաձայնության։ Այս մասին գրել է The Washington Post-ի սյունակագիր Դևիդ Իգնեյշեսը։

Նրա տվյալներով՝ Վաշինգտոնը և Կոպենհագենը քննարկում են պայմանավորվածություն, որը ԱՄՆ-ին թույլ կտա ընդլայնել ռազմական ներկայությունը կղզում՝ չխախտելով Դանիայի և Գրենլանդիայի ինքնավար կառավարության ինքնիշխանությունը։

ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարությունն արդեն որոշել է ապագա ռազմական բազաների տեղակայման երեք հնարավոր վայր։ «Մենք հասկանում ենք, թե որտեղով են անցնում միմյանց կարմիր գծերը», — հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։

Գրենլանդիան Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածք է։ 1951 թվականին ԱՄՆ-ը և Դանիան կնքել են կղզու պաշտպանության մասին համաձայնագիր՝ ՆԱՏՕ դաշնակցային պարտավորությունների շրջանակում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի ամերիկյան անվտանգության համար։