ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցն...

Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին տվյալներ է հրապարակել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։  

Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։