ԱՄՆ Պետական դեպարտամենտը չեղարկել է Վաշինգտոնում Բրազիլիայի դեսպանի վիզան, ինչն ավելի է խորացրել երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամը, հաղորդում է The New York Times-ը։
Սա պատասխան քայլ էր Բրազիլիայի որոշմանը, որով ձգձգվում էր ԱՄՆ նոր դեսպանի հաստատումը և մերժվում մի շարք ամերիկացի դիվանագետների մուտքը երկիր։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վիոտտիին չեն արտաքսի Միացյալ Նահանգներից, և նրա վիզան կվերականգնվի, եթե Բրազիլիան ընդունի Դանիել Պերեսին որպես Բրազիլիայում ԱՄՆ հաջորդ դեսպան։
Բրազիլիայի կառավարությունը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի այս քայլը և հերքել անբարեխիղճ գործելու մեղադրանքները՝ իր հերթին Վաշինգտոնին մեղադրելով միջազգային իրավունքը խախտելու մեջ, քանի որ Պերեսի նշանակումը տեղի էր ունեցել նախքան դիվանագիտական ստուգման ավարտը։



