ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցե...

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իրազեկում է, որ հյուպատոսական հարցերով ընդունելությունն իրականացվում է միայն նախապես ամրագրված այցերի հիման վրա։ 

Ընդունելության ժամերը՝ երկուշաբթիից հինգշաբթի՝ 09:30-13:00։ 

«Այց ամրագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել դեսպանության պաշտոնական կայքէջ՝ https://usa.mfa.am/hy/ և հիմնական մենյուից սեղմել՝ «Ամրագրել ժամադրություն»։ 

Բացվող պատուհանում ընտրել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, այդ թվում՝ 

  • Անձնագրի տրամադրում / փոխանակում
  • Մուտքի արտոնագրի տրամադրում
  • Վերադարձի վկայականի տրամադրում
  • Նոտարական ծառայություններ
  • Տեղեկանքների տրամադրում 

Ընտրելով համապատասխան ծառայությունը՝ կարող եք ամրագրել ազատ ժամ և լրացնել անհրաժեշտ տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլ. հասցե, հեռախոսահամար)։ 

Հարկ է նկատի ունենալ, որ հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքը կարող եք վճարել բացառապես օնլայն` E-Payments համակարգի միջոցով՝ https://www.mfa.am/hy/fees/ 

Հյուպատոսական հարցերով կարող եք ստանալ խորհրդատվություն նաև զանգի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն գրելու միջոցով՝ 

հեռախոսազանգն աշխատանքային օրերին՝ ժամը 14:30–16:30

հեռ.` +1 (202) 319-1976 (0 կամ 1) 

էլեկտրոնային փոստ՝

armconsularusa@mfa.am (անհրաժեշտ է նշել հարցը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։