ԱՄՆ-ում ձերբակալել են օրենքով գող Վաժա Քութայ...

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գումար շորթելու մեղադրանքով ձերբակալվել են վրացական հանցավոր խմբավորման չորս անդամներ, հայտնում է «Ռուսթավի 2»-ը։

Ձերբակալվածների թվում են օրենքով գող Վաժա Գաբադաձեն (Նաթան Յուսուպով) և նրա երեք հանցակիցները՝ Կախա Կացաձեն, Թեյմուրազ Թավբերիձեն՝ հայտնի Թավա մականունով և Դավիթ Տիկարաձեն։ Նրանք բոլորը Քութայիսիի բնակիչներ են։ Ըստ մեղադրական եզրակացության, 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը խմբի անդամները տուժածից գումար են պահանջել՝ սպառնալով ֆիզիկական վնաս հասցնել։   ​​Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Վաժա Գաբադաձեն, որն առավել հայտնի է որպես Վաժա Քութաիսցի, ծնվել է 1983թ.։ Նա թագադրվել է Աթենքում 2012 թվականի հոկտեմբերի 28-ին Դեդ Հասանի կլանի կողմից։