ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել է իրավիճակը Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Այն հաղորդում է, որ Վերման և Գրոսսին հանդիպում են անցկացրել Վիեննայում, որի ընթացքում քննարկել են Զապորոժիայի ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի տեսուչների գործունեությունը։ Բացի այդ, անդրադարձ է եղել «Գրոսիի այցին Կուրսկի ԱԷԿ», ինչպես նաև ԱԷՄԳ-ի ղեկավարի այցին «Ռուսաստան, Կիև, Զապորոժիա ԱԷԿ և Կալինինգրադ»։