ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային հայտնել են, որ Կիևը կարող է օգտագործել մատակարարվող ամերիկյան զենքերը ռուսական ցանկացած ուժերի դեմ, որոնք հարձակվում են ուկրաինական կողմի վրա՝ անցնելով սահմանը։ Հունիսի 20-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ խոսքն արդեն վերաբերում է սահմանի ամբողջ երկայնքին, ոչ միայն Խարկովի մարզի մերձակայքին։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները պնդում էին, որ թույլտվությունը վերաբերում է ՌԴ տարածքին միայն Խարկովի մարզի մերձակայքում։
Պաշտոնյաները հավելել են, որ հեռահար զենքերով Ռուսաստանի տարածքի խորքերում հարվածներ հասցնելու արգելքը չի փոխվել։



