ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը։
«ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններին, ՀՕՊ կառույցներին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ հսկողության միջոցներին՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա գտնվող քաղաքացիներին սպառնալու կարողությունը հետագայում նվազեցնելու համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն օգտագործել է ճշգրիտ կառավարվող զինամթերք՝ բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Բանդար Աբբասում, թիրախներ հարվածելու համար»։
Ավելի վաղ ԱՄՆ ուժերը 90 րոպե տևողությամբ հարված են հասցրել Մեծ Թանբ կղզու ափամերձ պաշտպանությանը և թևավոր հրթիռների կայաններին», - նշել է ԱՄՆ բանակը։
Ըստ Pars Today-ի՝ Քուվեյթից Իրանի ուղղությամբ արձակվել է ATACMS կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ։
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն նաև հարվածել է Ահվազի հիվանդանոցի շրջակայքին, որը տարհանվել է։ Հիվանդանոցում բուժվում են քաղցկեղով հիվանդ երեխաներ։
Ըստ Press TV-ի՝ Սեմնան օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կողային անգարը վնասվել է, և մի քանի պատուհաններ կոտրվել են։



