ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք կուղարկի երկու դեսանտայ...

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք կուղարկի երկու նավ՝ ծովային դեսանտով` Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի գրավման ենթադրյալ փորձերի ֆոնին: Այդ մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «CENTCOM-ի պատասխանատվության գոտում առևտրային նավերի գրավման` Իրանի վերջին փորձերին ի պատասխան», ԱՄՆ պաշտպանության նախարարը կարգադրել է  տարածաշրջան ուղարկել ամֆիբիա-դեսանտային խումբ՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն ջոկատ»:

Ինչպես պարզաբանվում է Պենտագոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ, լրացուցիչ ուժերը և սարքավորումները Հորմուզի նեղուց կուղարկվեն Bataan և Carter Hall դեսանտային նավերով: Նրանք կմտնեն խմբավորման կազմ, որը բաղկացած է Thomas Hudner էսկադրային ականակրից և F-35 ու F-16 կործանիչներից, որոնց ուղարկման մասին հայտարարվել է ավելի վաղ։