«ԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին»,- հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի ու նրա հանցակիցների կողմից ուզուրպատորական ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը ընդամենը շղարշ է՝ քողարկելու իրենց իրական քաղաքականությունը՝ միտված այդ ռեժիմն իրենց գործիքին վերածելուն՝ զավթելու համար տարածաշրջանի բոլոր ռեսուրսները, իսկ հետո ագրեսորին օգտագործելու համար համաշխարհային՝ գլոբալ հակամարտություններում»,- ասել է Ալի Խամենեին։