Լիտվան հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն:
«Մենք աջակցում ենք Վաշինգտոնյան գործընթացին և ուշադիր հետևում ենք վերջին իրադարձություններին։ Հուսով ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության ապահովմամբ»,- նշել է նախարարը։
Նա հավելել է, որ Լիտվան պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում:
«Մենք շահագրգռված ենք մեր փորձով կիսվել Ադրբեջանի հետ։ Մենք նաև ներդրում ենք ունենում ականազերծման գործընթացում»,- ասել է Բուդրիսը:



