ԱՄՆ-ը վարում է և կշարունակի վարել բանակցություններ Իրանի հետ՝ սակագների և պատժամիջոցների վերացման շուրջ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկված կարգավորման 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են։ Վաշինգտոնը կաշխատի սերտ համագործակցությամբ Թեհրանի հետ և պնդում է, որ երկրում տեղի է ունեցել «արդյունավետ իշխանափոխություն»:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ համաձայնության արդյունքում Իրանը չի հարստացնի ուրանը:
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք կսահմանի Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի նկատմամբ․ Թրամփ



