ԱՄՆ-Իրանի հետ հրադադարը պետք է տարածվի նաև Լի...

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բորիսենկոն Ռուսաստանում Լիբանանի դեսպան Բաշիր Սալեհ Ազզամի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը և դեսպանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով Լիբանանում ստեղծված իրավիճակի վրա։

«Կարևորվել է իրավիճակի անհապաղ լիցքաթափումը՝ համաձայն ԱՄՆ-Իրան նախկինում ձեռք բերված հրադադարի համաձայնագրերի, որոնց ազդեցությունը, ինչպես նշվել է, պետք է տարածվի նաև Լիբանանի վրա», — ասվում է հայտարարության մեջ։