ԱՄՆ դեսպանատան մոտ քաղաքացի էր վատացել. նրա կ...

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:

Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ քաղաքացին երեկվանից ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել, ով օտարերկրացի է, ու այսօր առավոտյան դեսպանատան անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել է:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Երեկվանից  քաղաքացին գտնվում էր դեսպանատամ մոտ. այսօր առավոտյան նկատեցինք, որ տարօրինակ վարքագիծ է դրսևորում, այլ բան էինք մտածում, բայց հետո տեսանք, որ ուշաթափվեց:

Ճիշտն ասած մի քիչ վախեցանք մոտենանք, բայց դեսպանատան թիկնազորի տղաները մոտեցան, սկսեցին օգնություն ցուցաբերել ու երևի հենց իրենք էլ զանգահարեցին շտապօգնություն, բավականին կարճ ժամանակում շտապօգնությունը եկավ, հետո պարեկները, ու մի 15 րոպեի չափ բժշկական օգնություն էին ցուցաբերում, հետո պատգարակով մոտեցրին շտապօգնության ավտոմեքենային ու բժիշկները նրան տարան»: