
ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից:
«Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են»,- ասացին ՆԳՆ-ից։
Ավելի ուշ, ՆԳՆ-ից հայտնեցին, որ երկրորդ վնասվածքի վերաբերյալ ահազանգ է ստացվել: