Ամերիկացի զինվորականները Հուրոն լճի վրա թռչող...

ԱՄՆ-ում հայտնել են Հուրոն լճի վրա խոցված թռչող օբյեկտի մասին։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ջեք Բերգմանը։

Նա հավելել է, որ ամերիկյան հասարակությունն արժանի է «զգալիորեն ավելի շատ պատասխանների, քան ստանում է»:

Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ օբյեկտը, որը հայտնաբերվել է Հուրոն լճի օդային տարածքում, խոցվել է ամերիկացի զինվորականների կողմից երկրի նախագահ Ջո Բայդենի հրամանով։

Պաշտոնյան պարզաբանել է, որ օբյեկտը ութանկյուն կառույց է եղել։ Ընդ որում, ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնն առայժմ որևէ ապացույց չունի այն մասին, որ ոչնչացված օբյեկտը հետախուզական է եղել, սակայն դա չի բացառվում:

Ավելի վաղ ԱՄՆ ՌՕՈՒ-ն Ալյասկայի և Կանադայի հյուսիսարևելյան ափերի մոտ ծովի վրա թռչող օբյեկտներ էր խոցել, որոնք, հնարավոր է, օդապարիկներ էին: