Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններում...

Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05%-ը, հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը՝ քվեաթերթիկների ավելի քան 93%-ը մշակելուց հետո։

«Ներկայումս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը՝ 93,35 տոկոս ընտրատեղամասերի մշակումից հետո, Իլհամ Ալիևը հավաքում է 92,05 տոկոս»,- ասել է Փանահովը։

Ադրբեջանում չորեքշաբթի ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրությունների մասին, որի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանք նշանակել է 2024 թվականի փետրվարի 7-ին: ԿԸՀ-ն գրանցել էր յոթ թեկնածու։

Ադրբեջանի կողմից ԼՂ-ի գրավումից հետո ընտրություններն անցկացվել են նաև օկուպացված տարածքում, որտեղ քվեարկել է 23 հազար մարդ: